Ինչպես է անցել Իրինա Թովմասյանի 35–ամյակի խնջույքը
PHOTOTert.am Life–ը գրում է.
Օրերս «Միսս Հայաստան 2001» տիտղոսակիր Իրինա Թովմասյանը նշել է 35–ամյակը։ Հոբելյարի համար տոնական օրն անակնկալներով լի է եղել։ Tert.am Life–ն այս մասին պատմել է իր ընթերցողներին։ Այսօր արդեն Իրինան մեզ է տրամադրել տարեդարձի երեկույթի լուսանկարները։
Խնջույքին հրավիրված են եղել գեղեցկուհու ընկերներն ու հարազատները։ Երեկոն ևս լի է եղել անակնկալներով։ Նախ ունկնդրել են Մեգիի կատարումները, հետո խաղացել են վիկտորինա, որի հաղթողը մրցանակ է ստացել։
«Ամեն վայրկյանը լի էր անակնկալներով։ Աշխատավայրում գեղեցիկ ծաղկեփունջ ստացա։ Հետո ամուսնուս ավտոմեքենայի մեջ նկատեցի երկար կարմիր վարդերի փունջ։ Այս տարի իմ ամուսինն օրիգինալ ու տարբերվող գտնվեց։ Հարցնում էր, թե ինչ ես ցանկանում`մեքենա, ճամփորդություն, թե մեքենայի գումարը։ Խճճվել էի, չգիտեի, որը ընտրեմ։ Քանի որ Դուբայի ուղևորությունը չստացվեց, ես էլ ավտոմեքենա այդքան էլ լավ չեմ վարում, նա վճռական ձևով խոստացավ, որ հիմա գումարը կտա, հետո՝ եղանակը տաքանալուն պես կմեկնենք ուղևորության: Ասաց՝ եթե կարողանա, մեքենա էլ կգնի։) Իհարկե, չգիտեմ՝ կլինի այնպես, ինչպես որոշել է, թե ոչ, բայց գնահատեցի այդ քայլը»,– ասել էր Իրինան։
Նյութը` Մելինե Տոնոյան