Շոկային բացահայտում. այս ծովահրեշը հայտնաբերվել է Մեքսիկայում
PHOTOՄեքսիկայի Օհո դե Լիեբրե ծովածոցը հարուստ է արտասովոր էկոլոգիական և կենսաբանական կյանքի տեսակներով։ Տեղացիները պարբերաբար հայտնվում են շոկային իրավիճակներում՝ տեսնելով տեղի ջրերում հայտնաբերված կենդանիներին։ Սակայն 2013 թվականին ափ էր շպրտվել այնպիսի մի կենդանի, որի համեմատ մնացած բոլորը չափազանց սովորական էին երևում։
Այս չափազանց տարօրինակ կենդանին տեղափոխվել էր լաբորատորիա, որտեղ գիտնականները փորձում էի պարզել դրա բնությունը։ Մի շարք փորձերից հետո պարզ դարձավ, որ այն չի պատկանում մարդկությանը հայտնի ձկնատեսակներից և ոչ մեկի դասին։
Շատ երկար հետազոտությունները ոչ մի արդյունք չտվեցին, և մի շարք գիտնականներ ցանկանում էին նոր տեսակավորում ստեղծել և այս կենդանուն ավելացնել այդտեղ, սակայն վերջնական բացահայտումը պարզապես ցնցեց բոլորին։
Պարզվում է՝ սա ոչ թե մեկ, այլ երկու կենդանի է։ Սա մոխրագույն կետի երկու ձագերի միասնություն է, որոնք սատկել են ֆիզիկական դեֆեկտի պատճառով։ Այսպիսի երևույթը չափազանց հազվադեպ է պատահում ծովային կենդանիների մոտ, իսկ մոխրագույն կետերի պարագայում սա առաջին գրանցված դեպքն է։