Շուտ կարմրող և գրգռված մաշկն այլևս խնդիր չէ
PHOTOՇատերի համար զգայուն մաշկն իրական գլխացավանք է: Զգայուն և շուտ կարմրող մաշկն անհրաժեշտ է հաճախ խոնավացնել, նաև հանգստացնող դիմակներ դնել: Past.am-ը ներկայացնում է մի քանի դիմակ, որոնք կարելի է օգտագործել մաշկը խոնավացնելու համար:
Կաթնաշոռով դիմակ`կարմրածության դեմ: Սովորաբար կարմրածության դեմ լավ օգնում են թարմ վարունգից կամ կաթնաշոռից դիմակները: Թարմ վարունգը կարող եք քերել կամ օղակաձև կտրել և դնել երեսին: Կաթնաշոռը պետք է նախ լավ տրորել, որպեսզի գնդիկները հավասարեցվեն:
Որպեսզի կաթնաշոռը միատարր զանգված դառնա, ավելացնում ենք մի փոքր կաթ: Այսպիսի դիմակները հիանալի հանգստացնում են մաշկը, հանում կարմրածությունն ու նույնիսկ սպիտակեցնող ազդեցություն ունեն:
Գազարի հյութով դիմակ: Դրական արդյունք կունենա նաև այս դիմակը: Կաթնաշոռը խառնեք թարմ գազարի քամած հյութի հետ: 1թ. գ. կաթնաշոռը խառնեք 1թ. գ. գազարի հյութի հետ: Քսեք դիմակը դեմքին և թողեք 15 րոպե: Լվացեք գոլ ջրով: Կարմրածության դեմ դիմակների մեջ կարող եք ավելացնել նաև ձիթապտղի ձեթ, որը կփափկեցնի մաշկը:
Բանանով դիմակն ընդդեմ կարմրածության: Խառնեք 1 թ. գդալ բանանի պյուրեն նույնքան կաթի և կաթնաշոռի հետ: Ստացված զանգվածքը քսեք երեսին և թողեք 15 րոպե:
Կարտոֆիլից դիմակներ` կարմրածության դեմ: Կարմրածությունը հիանալի հանում են նաև կարտոֆիլից դիմակները: Կարտոֆիլն անցկացերք քերիչի մանր անցքերով: Քսեք այն դեմքին:
Եթե կարմրածությունը շատ ուժեղ է, ապա մի փոքր ձիթապտղի ձեթ խառնեք կարտոֆիլին: Կարող եք նաև կտրատել հում կարտոֆիլը և այդպես դնել դեմքին: Կարտոֆիլը կթարմացնի մաշկն ու կհանի գրգռվածությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: