Չնայած ճնշումներին՝ Մհեր Սեդրակյանը որոշել է «զադնի չդնել». «Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ հոգեհանգստին Սերժ Սարգսյանը նախօրեին չի մասնակցել, փոխարենը ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, որը ոչ վաղ անցյալում Մհեր Սեդրակյանի հետ խուլ հակամարտության մեջ էր, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք։
Ի դեպ, չնայած Մհեր Սեդրակյանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, մեր տեղեկություններով, նա որոշել է «զադնի չդնել», թեև տարբեր տեղերում ասում է, որ որդին՝ Դավիթը, չի ենթարկվում իրեն և որոշել է առաջադրվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով։
Նշենք, որ Մհեր Սեդրակյանի քույրը տևական ժամանակ հիվանդ էր, և եղբայրն զբաղված էր քրոջ առողջական խնդիրներով»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



