Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետն ու լրագրողները. երկրորդ ռաունդ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարապետյանի մոտ չի ստացվում ջուր ծեծել

Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի հերթական անգամ աղմկահարույց դարձավ և հերթական անգամ գլխավոր դերում էին լրագրողները։ Լրագրողների հետ ճեպազրույցից հետո, լրատվական դաշտում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էին ինչպես վարչապետի պատասխանները, այնպես էլ լրագրողների հարցերը։ Կարծիքները միանշանակ չէին, ինչը արդեն իսկ վկայում էր խնդրի առկայության մասին։ Իսկ այդ խնդիրները նոր չեն, բանն այն է, որ հայաստանյան լրատվական դաշտում կա մասնագետ լրագրողների սուր պակաս, ինչն զգացնել է տալիս պետական հաստատությունների աշխատակիցների հետ հարցազրույցներում։ Կարեն Կարապետյանի պարագայում լրատվական հանրույթի հետ, այսպես ասած, լեզու չգտնելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։


Նախ և առաջ վարչապետը տեխնոկրատ է, սրանով է պայմանավորված նաև Կարապետյանի հակումը հակիրճ և «այո» «ոչ»–ով սահմանափակվող պատասխաններով, այլ կերպ ասած՝ Կարապետյանի մոտ չի ստացվում ջուր ծեծել։ Հենց այստեղ արդեն ի հայտ է գալիս մասնագետ լրագրողների պակասը, քանի որ Կարապետյանի հետ բովանդակային և սուր հարցազրույց տանելու համար պետք է առնվազն պատկերացումներ ունենալ տնտեսության և տնտեսագիտության մասին։ Սակայն սրա փոխարեն հայաստանյան լրատվությունը սահմանափակված է պոպուլիզմով ու պրովոկացիոնիզմով, ինչը, ի դեպ, հատուկ է նաև քաղաքական դաշտին, որտեղ բացակայում է քաղաքական տեքստը։ Արդյունքում ստեղծվում է մի վիճակ, որտեղ տեխնոկրատ և պրագմատիկ վարչապետի հետ չեն կարողանում երկխոսություն տանել պրովոկացիոնիստ լրագրողները։


Հենց սա է նաև պատճառը, որ հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ հաճույքով հարցազրույցներ են վերցնում Առաքել Մովսիսյանից, Սեյրան Սարոյանից, Մանվել Գրիգորյանից և այլն։ Վերջիններիս խոսքը բացարձակ քաղաքական չէ, մասնագիտական չէ և նույնիսկ ինֆորմացիոն չէ, սակայն դրա փոխարեն այն կոլորիտային է, բարբառային, հաճախ գռեհիկ, ինչի արդյունքում մեծ դիտումներ է ապահովում լրատվամիջոցի համար։ Այս մոտեցումը, սակայն, բերում է լրագրության ընկալման խեղաթյուրման, իսկ լավ լրագրությունը չափվում է հարցերի սադրիչության մակարդակով։ 


Ցավոք, պետք է նշել, որ այս խնդրի կողմերից մեկն էլ հանրությունն է, որը շատ ավելի ընկալունակ է նման կիսալրագրության նկատմամբ, քան լուրջ մասնագիտական հոդվածների և հարցարզույցների։ Սակայն հանրային այս ընկալման մեջ նույնպես իրենց մեղքի բաժինն ունեն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք պետք է ձևավորեն պահանջարկն ու ճաշակը, սակայն իրականում լրատվամիջոցները շարժվում են հակառակ տարբերակով՝ մատուցում են այն լրատվությունը, որն սպառվում է, սակայն ոչ հետևանք է ունենում, ոչ էլ որևէ ինֆորմացիա է իր մեջ պարունակում։ 


Սա իր հերթին բերում է հանրային յուրօրինակ բթացման, որի մեջ ակամայից ինֆորմացվող քաղաքացին ավելի շատ է սկսում բացել այս կամ այն օդիոզ կերպարին վերաբերող լուրերը, քան որևէ վերլուծություն կամ ծավալուն հոդված։
Ի լրումն սրա նշենք, որ վարչապետի Գյումրի այցից հետո որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ լրագողների անգրագիտությունը ներկայացրին որպես «վարչապետասիրություն», սա, ի դեպ, շատ տարօրինակ ինքնապաշտպանական բնազդ է, քանի որ երևույթները բացարձակ կապ չունեն միմյանց հետ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe