ԱՄՆ-ը դաշնակիցների հետ հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ. Թրամփ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին հաղթանակ կտանի իսլամական ահաբեկչության նկատմամբ ամբողջ աշխարհում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 6-ին ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգում ամերիկյան ռազմաօդային ուժերի Մաքդիլ ռազմակայանում: Այնտեղ Է տեղաբաշխված, մասնավորապես, ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) շտաբը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտում են ամենից առաջ Մերձավոր Ար եւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան:
«Մենք այսօր միահամուռ կերպով ազդանշան ենք ուղարկում այդ մահաբեր եւ ավերիչ ուժին: Ամերիկան եւ նրա դաշնակիցները կհաղթեն քեզ, մենք կհաղթենք նրանց: Մենք կհաղթենք արմատական իսլամական ահաբեկչությանը: Մենք նրան թույլ չենք տա արմատներ ձգել մեր երկրում»,- նշել Է Թրամփը:
Նա ընդգծել Է, որ ՍԵՆՏԿՕՄ-ը գտնվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների «դեմ պայքարի հենց կենտրոնում», խմբավորում, որն իրականացնում Է «ցեղասպանություն եւ գազանություններ Է գործում ամբողջ աշխարհում»:
ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարը նշել Է, թե ինքը թույլ չի տա, որ «արմատական իսլամական ահաբեկիչները հարված հասցնեն» երկրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



