ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են. Մարգվելաշվիլի
INTERNATIONAL NEWSՌուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վրացական պետության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն այն ռեժիմում են, որում դրանք եղել են, այսինքն՝ ռազմավարական համբերության ռեժիմում, որն իր բարդ կողմերն ունի: Ես նկատի ունեմ այն համաձայնագրերը, որոնք ռազավարական համագործակցության վերաբերյալ ձեւակերպվել են Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հետ, եւ դրանք շատ խնդրահարույց են: Մենք այդ մասին խոսում ենք միջազգային բոլոր հարթակներում»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզել Է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը համարել են արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



