Եվրոպայում խոշոր ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում Է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
INTERNATIONAL NEWSԵվրամիության ուժային կառույցները տակավին չեն բացահայտել եւ կալանավորել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն բոլոր զինյալներին, որոնք ուղարկվել Էին Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով, եւ Եվրոպայում «խոշորամասշտաբ հարձակումների» վտանգը մնում Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ փետրփարի 6-ին հրապարակված զեկույցում, որը նվիրված Է ԻՊ-ի կողմից սպառնալիքին:
«(ՄԱԿ-ի) անդամ-պետությունների գնահատմամբ՝ ներկայում խոշորամասշտաբ հարձակումների սպառնալիքը մնում Է. մի երկրից ստացված տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս ԻՊ-ի ոչ բոլոր զինյալներն են բացահայտվել եւ կալանավորվել, որոնք, ինչպես համարվում Է, ուղարկվել Էին Եվրոպա Փարիզում եւ Բրյուսելում հարձակումներ կատարելու համար»,- գրել Է գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նախազգուշացրել Է ավիացիոն ճյուղի համար «բարձր աստիճանի սպառնալիքի» մասին:
Ինչպես հայտնել Է Գուտերիշը, այսօրվա դրությամբ Եվրոպայի երկրներ են վերադարձել դրանց այն բնակիչների 15-ից մինչեւ 40 տոկոսը, որոնք մեկնել Էին Իրաք եւ Սիրիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



