Նիկոլա Սարկոզին դատարանի առջեւ կկանգնի նախընտրական արշավի ֆինանսավորման գործով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանի առջեւ կկանգնի «Բիգմալիոն»-ի գործով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ֆրանսիական արդարադատության այդ որոշման մասին հայտնել Է AFP գործակալությունը:
«Բիգմալիոն»-ի գործը վերաբերում Է 2012 թվականին Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորմանը: Տարբեր խորամանկությունների օգնությամբ Սարկոզին եւ իր «Միություն ի պաշտպանություն ժողովրդական շարժման» կուսակցությունը զգալիորեն գերազանցել են այն միջոցների սահմանված առավելագույն չափը, որոնք հատկացվում են արշավի համար: Ինչպես պարզել Է հետաքննությունը, 22,5 մլն եվրոյի փոխարեն ներդրվել Է առնվազն 40 մլն եվրո:
Այդ գործողության զգալի մասը կատարվել Է «Բիգմալիոն» գովազդային ֆիրմայի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



