Հիլարի Քլինթոնը տեսաուղերձում հայտարարել Է, որ ապագան կանանց Է պատկանում
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր մրցակից Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո հրապարակված իր առաջին տեսաուղերձում հայտարարել Է, որ ապագան կանանց Է պատկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Guardian թերթը:
«Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր առջեւ, ես առաջվա պես համոզված եմ, որ, այո՛, ապագան կանանց Է պատկանում»,- ասել Է Քլինթոնը Makers խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, որը նվիրված Էր նաեւ կանանց իրավունքների պաշտպանությանը:
Քլինթոնը նաեւ հիշեցրել Է հանուն կանանց իրավունքների երթը, որը Թրամփի պաշտոնակալությունից հետո անցկացվել Էր ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել Է ավելի քան 2,5 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



