«Երբ սիրում եմ, նվիրվում եմ». Քրիստինե Պեպելյան
PHOTOBlognews.am-ը գրում է.
BlogNews.am-ը շարունակում է ավելի մոտիկից բացահայտել հայ հայտնիներին: Ի՞նչ է սիրում, ու՞մ է նկարում իր հեռախոսով և ե՞րբ է նա երջանիկ. թեմաների շուրջ այսօր մենախոսում է Քրիստինե Պեպելյանը.
Արթնացել եմ ու առաջին բանը, որ արել եմ՝ սուրճ եմ խմել:
Սիրում եմ, երբ մարդիկ ժպտում են:
Ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին կցանկանայի լինել… Երբեք չեմ մտածել այդ մասին:
Իմ սիրելի բրենդը. ես բրենդների սիրահար չեմ, ես հարմարավետ հագուստի սիրահար եմ:
Տանել չեմ կարողանում, երբ ինձ չարաշահում են:
Վերջին անգամ հեռախոսովս նկարել եմ «Ես կամ» հաղորդման հերոսուհուն, ում հետ նկարահանումների էի երեկ:
Առաջին բանը, որ գնահատում եմ մարդկանց մեջ, ազնվությունն է:
Երբ սիրում եմ, նվիրվում եմ:
Մերժում եմ, երբ կեղծում են:
Խոհանոցն ու ես մի քիչ հեռացել ենք իրարից:
Երջանիկ եմ, երբ կարողանում եմ օգտակար լինել:
Տխրում եմ, երբ տեսնում եմ, որ երեխաները ընտանիքում չեն մեծանում:
Երազում եմ, որ Հայաստանը խաղաղ լինի: