Չինաստանում նախկին նախարարը դատապարտվել է ցմահ ազատազրկման
INTERNATIONAL NEWSՉինաստանի հանրային անվտանգության հարցերով նախկին նախարար Չժոու Յունկանը հինգշաբթի օրը դատապարտվել է ցմահ ազատազրկման, գրում է ria.ru-ն:
2015 թվականի ապրիլի սկզբին Չժոու Յունկանին առաջադրվել են պաշտոնական մեղադրանքներ մի շարք հանցագործությունների համար: Նախկին նախարարին մեղադրել են կոռուպցիայի, իշխանությունը չարաշահելու և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ բացահայտելու համար:
Հինգշաբթի օրը դատարանը վճռել է, որ Չժոու Յունկանը մեղավոր է կաշառակերության և պետական գաղտնիք բացահայտելու համար: Նշվում է, որ նախկին նախարարը զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ նրա ակտիվներն առգրավվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



