ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը Ժնեւում շարունակում են Սիրիայի շուրջ շփումները. Լավրով
INTERNATIONAL NEWS Ռուս եւ ամերիկացի դիվանագետները շարունակում են Սիրիայի շուրջ շփումները Ժնեւում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Աշխատանքային մակարդակով շփումները Ժնեւում շարունակվում Էին,-ասել Է նախարարը:-Յուրաքանչյուր շաբաթ Ժնեւում անցկացվում են հրադադարի եւ հումանիտար հարցերի խմբերի հանդիպումները: Այդ մեխանիզմների գծով ռուս եւ ամերիկացի դիվանագետների միջեւ շփումները մինչ այժմ շարունակվում են»:
Նախարարը վստահություն Է հայտնել, որ Ժնեւում Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետների շփումների ինտենսիվությունը նոր վարչակազմի օրոք չի նվազի:
«Հենց որ կազմավորվեն եւ համալրվեն վարչակազմի այն կառույցները, որոնք աշխատելու են սիրիական ուղղությամբ, ես համոզված եմ, որ (դիվանագետների շփումների ինտենսիվությունը) առնվազն չի թուլանա: Եվ մեր շփումները կվերսկսվեն արդեն քաղաքական մակարդակով, ես դրանում համոզված եմ, որովհետեւ ԻՊ-ն (Դոնալդ) Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված Է որպես գլխավոր սպառնալիք, որի դեմ հարկավոր Է պայքարել համատեղ»,-նշել Է նախարարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



