Մարդու խառնվածքը կախված է նրա ծնված տարվա եղանակից. Գիտնակններ
PHOTOՏարվա եղանակը, որի ընթացքում ծնվել է մարդը, ազդում է նրա տրամադրության եւ խառնվածքի վրա: Նման եզրահանգման են եկել հունգարացի գիտնականները,-տեղեկացնում է Past.am-ը՝ հղում անելով Telegraph -ին:
Ամռանը ծնված մարդիկ ավելի բարձր տրամադրություն են ունենում, ավելի կենսախինդ են լինում և տրամադրության կտրուկ փոփոխություններ ավելի հաճախ են նկատվում՝ ի տարբերություն ձմռանը ծնված մարդկանց:
Գարնանը կամ ամռանը ծնված մարդիկ ավելի լավատես են լինում: Իսկ ահա ձմռանը ծնվածները դյուրագրգիռ չեն լինում:
Աշնանը ծնվածները ավելի շատ են տառապում դեպրեսիաներից, քան ձմռանը ծնվածները:
Սակայն պետք է հիշել, որ այս կանխատեսումներն ընդհանուր են անհատական դեպքերը կարող են բոլորովին այլ լինել և այս կանխատեսումները դեռևս երկար ուսումնասիրության կարիք ունենք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: