Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես 6 տարվա դադարից հետո Աբել Աբելյանը համաձայնեց խաղալ «Գնված երջանկություն» սերիալում

PHOTO

Tert.am Life-ը գրում է

«Գնված երջանկություն» հեռուստասերիալն արդեն մեկնարկել է: «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողները հնարավորություն ունեն ամեն աշխատանքային օր հետևելու 20 մասանոց սերիալի զարգացումներին: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Աբել Աբելյանը: Նրա, Մերի Մակարյանի և Լևս Դավթյանի հերոսների միջև է ձևավորվում գլխավոր սիրային եռանկյունին:

 Աբելն այս հեռուստասերիալում նկարահանվել է 6 տարվա դադարից հետո: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ այս ընթացքում չի նկարահանվել հայկական սերիալներում, սակայն շարունակել է դերասանական գործունեությունը՝ ներկայանալով ռուսական արտադրության ֆիլմերում:

 «Երկարատև սերիալներում նկարահանվելու առաջարկներ եղել են, սակայն ես այդ մեխանիզմի մեջ մտնելու ժամանակ չունեմ: Հիմա մենք գիտենք՝ 1 ամիս պետք է նկարահանումների լինենք, բոլոր գործերս հարմարացնում եմ այս 30 օրվան, հետո կրկին անցնում մյուս աշխատանքներիս: Երկարատև սերիալի դեպքում դա հնարավոր չէ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ երկարատև սերիալում նկարահանվելու համար իրեն  մեկ այլ հանգամանք էլ է խանգարում: - Դու մտնում ես ֆիլմ մի կերպարով, հետագայում այն դառնում է չգիտես ով: Մասնագիտորեն չես կարողանում ճիշտ կառուցել դերդ: Այս դեպքում լավ է, որ գիտես՝ կերպարդ ով է»:

 Դերասանը նշեց, որ «Գնված երջանկությունում» խաղալու առաջարկը ստացել է ռեժիսորից՝ Հարութ Շատյանից: «Երբ զանգահարեց Հարութ Շատյանը, ասացի՝ եթե դու ես զանգել, արդեն դրական եմ տրամադրված: Երկու  սերիա կարդացի, զգացի, որ աշխատելու տեղ կա: Կերպարը դուր եկավ ինձ»,- ասաց Աբելը:

 Դերասանը նկատեց նաև, որ իրեն հեշտ է աշխատել ստեղծագործական այս կազմի հետ: «Մեծ մասամբ պրոֆեսիոնալ դերասաններ են հավաքված: Թիմն ինձ համար նոր է, ոչ ոքի հետ չէի աշխատել մինչև այս: Հաճույքով եմ աշխատում այստեղ»,- նկատեց նա:

 Աբելի հասցեին, երբեմն, մեղադրանքներ են հնչում, որ նույնատիպ է խաղում կերպարները: Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի իր հասցեին հնչող քննադատության վերաբերյալ: «Նայած՝ ով է մեղադրում: Մի բան է, երբ մեղադրում է հեռուստադիտողը, այլ բան է, երբ մեղադրում է մասնագետը: Ես փորձում եմ այնպես անել, որ կերպարներս չկրկնվեն, կրկնվեն միայն դեմքով: Ես շատ լուրջ եմ մոտենում իմ ցանկացած կերպարին ու հարկ եղածի պես աշխատում եմ: 6 տարի է՝ չեմ նկարահանվել, մի քիչ կվիճեմ, թե որ նույնության հետ մարդիկ կհամեմատեն: 6 տարի առաջ նկարահանվել եմ «Վերադարձում», «Կյանքի գնում», որտեղ կերպարներս նման չէին: Նկարահանվել եմ իրարից կատեգորիկ տարբեր 2 ռուսական  ֆիլմում: Եթե մարդը մի քիչ հասկանում է կինոյից, հաստատ չի գտնի նման գծեր»,- ասաց նա:

 

 Աբելը նշեց, որ ցանկացած աշխատանք անելիս պետք է փորձել նախորդից լավ անել և չկրկնվել: «Պետք է թեկուզ փոքրիկ քայլ անել, բայց աճել: Ես տեսնում եմ այդ աճը: Գուցե ես աշխարհի ամենալավ դերասանը չեմ, բայց շատ լավ գիտեմ իմ մասնագիտությունը: Ես ինձ մոտ տեսնում եմ այդ ամենը: Ամեն դեպքում ֆիլմարտադրությունը դերասանի համար վտանգավոր մի բան ունի՝ մինչև չի հանձնվում հեռուստադիտողների դատին՝ չգիտես՝ լա՞վն է, թե՞ ոչ»,- եզրափակեց դերասանը:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards