Իրանը Թրամփին կպատասխանի 1979 թվականի հեղափոխության տարեդարձին. Ալի Խամենեի
INTERNATIONAL NEWSԻրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին կպատասխանի 1979 թվականի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
«Ոչ մի թշնամի չի կարող կազմալուծել իրանական ազգին»,-հեռուստաալիքը մեջբերում Է Խամենեիի խոսքը: Նա նշել Է, որ Իրանը Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքներին կպատասխանի փետրվարի 10-ին՝ իսլամական հեղափոխության տարեդարձի օրը:
Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ն Է կանգնած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման, Իրաքում եւ Սիրիայում պատերազմի եւ Իրանում իրականացվող քայքայիչ գործունեության հետեւում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ կնքնված համաձայնագիրը որակել Է որպես «վատթարագույն գործարքը»: «Դա վատթարագույն գործարքն Է, որը ես երբեւԷ տեսել եմ: Ամոթ Է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»:
Պատասխանելով Իրանի միջուկային հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ «մենք երբեք ռազական լուծման մասին չենք խոսել, մենք քննադատում Էին նախագահ Օբամային»: «Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել Է Թրամփը:
Նա նաեւ Իրանը համարել Է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը, որն աշխարհում բոլորին փող ու զենք Է մատակարարում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



