Դեմքի արտահայտությունները կարող են առողջական վիճակի դրսևորման միջոց լինել
PHOTOՊարզվում է՝ սրտի եւ թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեցող մարդիկ դեմքին սահմանափակ արտահայտություններ տալու կարողություն ունեն, օրինակ զարմանքի արտահայտությունը մեծ դժվարությամբ է նրանց տրվում: Այս եզրահանգումը կարող է օգտակար լինել շտապ օգնության բաժանմունքի բժիշկների համար, որպեսզի ավելի արագ կողմնորոշվեն, թե հիվանդներից որն ավելի հրատապ օգնության եւ հատկապես ինչ հետազոտությունների կարիք ունի, հաղորդում է Medical Daily-ն:
Հետազոտության շրջանակում միջինը 52 տարեկան 50 մասնակիցների դեմքի արտահայտության փոփոխմանը միտված նկարներ են առաջարկվել, որոնց արձագանքը նկարահանվել եւ մանրազննին ուսումնասիրության է ենթարկվել: Փորձագետների ուշադրության կենտրոնում սրտի եւ թոքի հետ կապված առողջական խնդիրներն են եղել՝ պսակաձեւ զարկերակի հիվանդությունները, թոքերում՝ արյան կուտակումները, թոքերի բորբոքումը եւ այլն:
Մասնավորապես, զարմանք ցուցադրելու համար հիվանդների դիմային մկանները խիստ սահմանափակ եւ աղավաղված փոփոխությունների են ընդունակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: