Թմրամիջոց պահելու կասկածանքով 42-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել
SOCIETYՈստիկանության Կապանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված քաղաքացուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ, չօգտագործված ներարկիչ, 20 մլգ տարողությամբ, օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ գուլպայի միջից՝ 2 մլգ տարողությամբ ներարկիչ՝ սպիտակ թափանցիկ հեղուկով:
Ըստ Ռոբերտ Ք.-ի հայտարարության՝ ինքը առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



