Առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱռնվազն 20 մարդ Է զոհվել Քաբուլում Գերագույն դատարանի շենքի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին փետրվարի 7-ին հայտնել Է BBC-ն:
Եվս 45 մարդ վերքեր են ստացել:
Միջադեպի վայրում գտնվում են շտապ օգնության մեքենաներ:
Գործակալության տղեկատվության համաձայն, մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել Է դատարանի ծառայողական մուտքի առջեւ: Պայթյունի պահին հաստատության աշխատակիցներից շատերն ավարտել Էին աշխատանքը եւ դուրս Էին գալիս շենքից:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



