Փարիզում անկարգություններ հրահրելու կասկածանքով 24 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՓարիզի Օլնե սու Բուա արվարձանում 24 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ։ Ոստիկանությունում AFP–ի աղբյուրները հայտնում են, որ նրանք փորձել են հրդեհել 2 ռեստորան, տասնյակ մեքենաներ եւ աղբամաններ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները, փոխանցում է RFI–ն։
Անկարգությունները սկսվել էին փետրվարի 6-ին արվարձանում, որտեղ փետրվարի 2-ին ոստիկանությունը դաժան միջոցների էր դիմել 22-ամյա երիտասարդին ձերբակալելիս։ Տուժածը խմբակային բռնաբարության է ենթարկվել ոստիկանական մահակով։ Միջադեպը ֆիքսել էր տեսախցիկը։ Ոստիկաններից մեկին մեղադրանք է ներկայացվել բռնաբարության, երեք հոգու էլ՝ կանխամտածված բռնություն գործադրելու համար։ Բոլոր 4 ոստիկանները պաշտոնից ազատվել են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



