Ձվի օգտակար հատկությունների մասին. Մի շարք պատճառներ, թե ինչու է այն ամենաօգտակար մթերքն աշխարհում
PHOTOՄարդիկ սովոր են մտածել, որ ձուն ծանր սնունդ է, հարուստ խոլեստերինով, շատերն էլ բացառում են այն սննդակարգից: Սակայն այն պարտադիր սնունդ է, և ահա ինչու:
Օրական մեկ ձվի գործածումն 12 տոկոսով նվազեցնում է ուղեղի կաթվածի՝ռիսկը: Այն օգնում է վերահսկել քաղցի հորմոնը և պահում է լավ զգացողությունը:
Ձվերն անչափ հարուստ են A, D, E, B12 վիտամիններով, ինչպես նաև երկաթով ու կալցիումով: Պարունակում են հակաօքսիդիչներ, որոնք դանդաղեցնում են օքսիդացնող եւ բորբոքային գործընթացները:
Ձվի բաղադրությունը նպաստում է նյարդային համակարգի կայունացմանը, բարելավում է հիշողությունն ու գլխուղեղի աշխատաքը:
Հավին ձուն նաեւ ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը եւ ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանն է նպաստում:
Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար:
Չի կարելի չնշել ձվի՝ տեսողության վրա դրական անդրադարձը. Օրական մեկ ձու ուտելով կարող եք չմտահոգվել աչքերի առողջության մասին:
Սակայն բոլոր նշված օգտակար հատկությունների հետ միասին, ձուն կարող է նաեւ սպառնալիք պարունակել՝ մարդու առողջության համար: Ուստի պետք չէ չարաշահել այն և չափավոր օգտագործել սննդակարգում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: