Մերկելի հետ սելֆին սիրիացուն դատարանի դուռն է հասցրել
INTERNATIONAL NEWSՍիրիացի փախստական Անաս Մոդամանին պահանջում է Facebook–ից հեռացնել լուսանկարը, որի պատճառով նա աշխարհով մեկ հայտնի էր դարձել։ Պատճառը՝ կեղծ լուրերի հոսքն է, որոնցում օգտագործվել է իր անունը, հաղորդում է DW–ն։
Խնդրո առարկան Մոդամանիի՝ 2015 թվականին Բեռլինի Շպանդաու թաղամասի փախստականների ճամբարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ արված սելֆին է, որը բազմաթիվ կեղծ լուրերի առիթ էր դարձել։ Հայցում Մոդամանին պնդում է, որ սոցցանցը որեւէ կերպ չի արգելափակում կեղծ լուրերը, որոնցում իրեն անվանում են ահաբեկիչ եւ վերագրում բազմաթիվ հանցագործություններ։ Վերջերս էլ 19–ամյա պատանուն՝ մի խումբ փախստականների հետ միասին մեղադրել էին Բեռլինում ամանորին քնած անօթեւանին հրկիզելու փորձ կատարելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



