Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու մեջ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել Է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու եւ պետական պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուներին հավանություն տալու ընթացակարգը չափից դուրս ձգձգելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրել Է Twitter միկրոբլոգների ցան ցի իր Էջում:
«Խայտառակություն Է, որ իմ վարչակազմի բոլոր անդամները դեռեւս տեղերում չեն, ամենաերկար ձգձգումը մեր երկրի պատմության մեջ: Խոչընդոտնե՜ր դեմոկրատների կողմից»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նախագահի պաշտոնակալության պահից ավելի քան երկու շաբաթ անց ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն Է տվել վարչակազմի ղեկավար պաշտոնների համար Թրամփի կողմից ներկայացված 20 թեկնածուներից սոսկ վեցին:
Ավելի վաղ հաստատվել են պաշտպանության, ներքին անվտանգության, տրանսպորտի, կրթության նախարարների, ինչպես նաեւ պետքարտուղարի եւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



