Քեթրինի Միհրանի փողերը. Նրա ընկերության շուրջ աղմուկը չի դադարում. «Ժողովուրդ»
ECONOMICS«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է, որ քաղաքացի Գագիկ Ասատրյանից բռնագանձեն շուրջ 8 մլն դրամ:
Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ նախկին պետին պատկանող ՍՊԸ-ն ապրանք է տրամադրել, որի դիմաց չեն վճարել:
Նշենք, որ ԴԱՀԿ նախկին պետի ընկերությունը այսքանով չի բավարարվել և երկու միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Գագիկ Ասատրյանի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնեն, և գործող դատավոր Արթուր Ստեփանյանը բավարարելն է մասնակից, իսկ ահա երկրորդ միջնորդությունը, որ ներկայացրել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, եղել է պատասխանողի որոշակի գործողությունների վրա արգելանք դնելը, որը մերժվել է: Դատական գործընթացը դեռ շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում