Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Պայքարիզմ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան հասարակական–քաղաքական ու լրատվական դաշտը խորհրդարանական ընտրությունների նախօրեին գերհագեցած է տարատեսակ պայքարների հռետորաբանությամբ։ Ընդ որում, պետք է շեշտել, որ պայքար տերմինը սկսել է ներխուժել քաղաքացիական կենցաղ՝ չտարբերակելով թեմաներն ու ոլորտները։

Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերն արդեն իսկ սկսել են իրենց, այսպես կոչված, նախընտրական պայքարը և, բնականաբար, պայքարում են «հանցագործ իշխանությունների» դեմ։ Սա, ի դեպ, բավական ծեծված թեմա է, քանի որ, կարծես թե, քաղաքական ասպարեզում հայտնվելու լավագույն միջոցը իշխանություններին հենց այնպես, հռչակագրային հիմունքներով թալանչի ու ավազակ հայտարարելն է, որը, բնականաբար, ապահովում է քարոզչության պոպուլիզմը։

Մեկ այլ պայքարողների խումբ լրատվական ու մեդիա հարթակներում պայքարում է «հայու գենի մաքրության ու պահպանության համար»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչը և ինչից է պաշտպանում։ Որոշները պայքար են սկսել սփյուռքահայ գործիչների՝ հայաստանյան հասարակական–քաղաքական կյանքում ակտիվ գործունեության դեմ, ընդ որում, այսպես կոչված, պայքարում, վերջիններս դիմում են տարատեսակ էժանագին միջոցների և «տրյուկների»։ 

Վերջին շրջանում, կարծես, մի փոքր պասիվացել են բնապահան պայքարողները, որոնք նույնպես որոշակի տեսակարար կշիռ ունեին՝ համենայնդեպս մեդիա հարթակներում։ Վերջապես իշխանություններին բաժին է ընկել պայքարի ամենածանր օղակը՝ նրանք պայքարում են երկրում սոցիալական իրավիճակը բարելավվելու, կոռուպցիան նվազեցնելու, տնտեսությունը ոտքի հանելու համար։ Այս բոլոր պայքարները, սակայն, այդպես էլ արդյունք չեն տալիս՝ իշխանափոխություն տեղի չի ունենում, երկիրը ոտքի չի կանգնում, կոռուպցիան չի նվազում և այլն։

Սակայն վերջին օրերի ամենահետաքրքիր պայքարն սկսվեց «Մաքդոնալդսի» դեմ։ Լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե վրացի գործարարներից մեկը Երևանում «Մաքդոնալդս» հիմնելու արտոնագիր է ստացել, մի նոր պայքարի բում առաջացրեց։ Հապճեպորեն հայտնվեցին մի խումբ «պայքարիստներ», որոնք հիմա էլ պայքարում են «Մաքդոնալդսի» դեմ։ Չնայած այստեղ դեռ պարզ չէ, թե նրանք պայքարում են արագ սննդի ամերիկյան գիգանտի՞, թե՞ Հայաստանում նրա մասնաճյուղը հիմնել ցանկացող վրացու դեմ։ Ամեն դեպքում տպավորությունն այն է, որ այս և հարակից այլ հարցերը էական չեն, քանի որը կարևոր է պայքարի առիթը։

Այս բոլոր պայքարների մեջ խեղաթյուրվում է մի կարևոր հանգամանք։ Անկախ նրանից, թե որ ոլորտում և ինչի դեմ է նախաձեռնվում պայքարը, «պայքարիսներին» առավել գրավում է զուտ պայքարելու գաղափարը, իսկ դա բերում է ընդհանրապես պայքարի ընկալման ձևախեղման, քանի որ պայքարային թոհուբոհի մեջ կորչում է վերջինիս ընկալումը և գիտակցումը, որ ցանկացած պայքար ընդամենը միջոց է, ցանկացած պայքար պետք է լինի գործողություն, որը կհանգեցնի նպատակի։ 

Ցավոք սրտի, ներկայում անկախ ասպարեզից, պայքարը դարձել է միայն նպատակ, որն էլ բերում է շարունակական հանրային ու հասարակական–քաղաքական լճացման։ Վերջինս էլ իր հերթին չափազանց ծանր է արտահայտվում երկրի քաղաքական դաշտի վրա, քանի որ հասարակությունը պարզապես հոգնել է և որևէ սպասելիք չունի կոչային ու հռչակագրային պայքարներից ու «պայքարիստներից»։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank