Իրանի նախարարն անհրաժեշտ է համարել, որ ՕՊԷՔ-ը շարունակի նավթի արդյունահանման կրճատումը
INTERNATIONAL NEWS Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել Է, որ ՕՊԷՔ-ը պետք Է քննարկի 2017 թվականի երկրորդ կիսամյակում նավթի արդյունահանման հետագա կրճատման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՕՊԷՔ-ին անհրաժեշտ Է երկրորդ կիսամյակում Էլ կրճատել արդյունահանվող նավթի քանակը: Այդ հարցը քննարկման ու գնահատման կարիք ունի»,- նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:
Նախարարը նաեւ նշել Է, որ ՕՊԷՔ-ի անդամ երկրները, ինչպես եւ կազմակերպության մեջ չմտնող պետությունները, կատարում են ավելի վաղ կնքված համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները, ինչը դրական ազդեցություն Է գործում նավթաշուկայի վրա:
ՕՊԷՔ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին պայմանավորվել Է նավթի իր արդյունահանումն օրական 1,2 մլն բարելով՝ մինչեւ 32,5 մլն բարել նվազեցնելու շուրջ: ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրները դեկտեմբերի 10-ին համաձայնեցրել են իրենց արդյունահանումը օրական միագումար 558 հազար բարելով կրճատելը, ընդ որում Ռուսաստանը օրական պետք Է կրճատի 300 հազար բարել: Համաձայնագիրը կնքված Է 2017 թվականի առաջին կիսամյակի համար՝ երկարացնելու հնարավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



