Թրամփը պատմել Է, որ օրը հինգ ժամից պակաս Է քնում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քնին տրամադրում Է 4 – 5 ժամից ոչ ավելի եւ առավոտները հայտնաբերում Է իր մասին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հերթական կեղծիքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 70-ամյա Թրամփն այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի վերջին դրվագը փետրվարի 7-ին ցուցադրվել Է եթերում:
«Ես աշխատում եմ շատ ու երկար, սովորաբար մինչեւ կեսգիշեր կամ գիշերվա ժամը մեկը: Արթնանում եմ առավոտյան ժամը հինգին»,- պատմել Է պետության ղեկավարը: «Ընթերցում եմ թերթերը, հեռուստացույցով դիտում եմ, թե ինչ Է տեղի ունենում… Անմիջապես բռնում եմ սուտը»,- շարունակել Է Թրամփը, որն ըստ որում բաց չի թողել հնարավորությունը հերթական անգամ գանգատվելու «որոշ հեռուստաալիքների եւ թերթերի չափն անցնող անազնվությունից, որոնք բացահայտ կեղծիքներ են հրապարակում», հատկապես ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Թրամփը հերթակ ան անգամ պնդել Է, որ ԱՄՆ-ի զագվածային լրատվամիջոցները միտումնավոր «սուտ նորություններ» են հրապարակում իր մասին՝ փորձելով ստվեր նետել նախագահի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



