Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղարից եւ նրա համար գործընկեր Է փնտրում. CNN
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված Է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից եւ նոր մարդ Է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ներկայում Սփայսերը միաժամանակ զբաղեցնում Է մամուլի քարտուղարի եւ հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը, թեեւ սովորաբար այդ պաշտոններն զբաղեցնում են տարբեր մարդիկ, հիշեցնում Է CNN-ը:
«Դոնալդ Թրամփը հիասթափված Է Սփայսերից»,- նշել Է հեռուստաալիքը: Նա հիշեցնում Է, որ Սփայսերը երկար ժամանակ աշխատում Է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում եւ կուսակցության նախկին նախագահ, իսկ այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռինս Փրիբասի մերձավոր զինակիցն Է:
«(Անձնակազմի) հավաքագրման գործընթացին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Թրամփը սրտնեղված Է Փրիբասից վարչակազմում նախագահից հետո հնարավոր Է ամենատեսանելի դիրքում Սփայսերի ընտրության պատճառով»,- գրում Է CNN-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



