Դոդոնը սխալ է համարել Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը
INTERNATIONAL NEWS Մոլդովայի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը զուտ քաղաքական որոշում Էր, այն վաղաժամ Էր ու սխալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Ես կարծում եմ, որ 2014 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը վաղաժամ Էր եւ սխալ: Եվրամիությունը՝ մի կողմից, եւ քաղաքական կուսակցությունները, որոնք կային Մոլդովայում, մյուս կողմից, ընդունեցին զուտ քաղաքական որոշում: Եվրամիության համար, հավանաբար, դա հետաքրքիր Էր Ուկրաինայում ստեղծված իրադրության տեսակետից, իսկ Մոլդովայի քաղաքական կուսակցությունների համար դա կարեւոր Էր 2014 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,- ասել Է Դոդոնը՝ ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները:
Մոլդովայի նախագահը Բրյուսելում բանակցություններ Է անցկացրել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



