ԱՄՆ-ում սենատորները ցանկանում են արգելել Կոնգրեսի շրջանցմամբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը. CNN
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում մի խումբ սենատորներ մտադիր են փետրվարի 8-ին պաշտոնապես իրենց գործընկերների քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որին համապատասխան նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկել միայն Կոնգրեսի թույլտվությամբ:
Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, փաստաթուղթը, որի գլխավոր հեղինակներ են հանդես եկել հանրապետական Լինդսի Գրեմը եւ դեմոկրատ Բեն Քարդինը, երկկուսակցական լայն հավանություն Է գտնում Կապիտոլիումի բլրին:
Օրինագիծը, որի բովանդակությանը ծանոթացել Է CNN-ը, ստացել Է «Ակտ Ռուսաստանի հետ հարաբերությունների գնահատման մասին» անվանումը եւ մշակվել Է այն դեպքի համար, եթե Թրամփը որոշում կայացնի թուլացնել նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերով Մոսկվայի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ փաստաթուղթն «Սպիտակ տնից կպահանջի պատրաստել զեկույց՝ մանրամասն բացատրությամբ, թե ինչու Է ձգտում չեղարկել պատժամիջոցները, ինչպես նաեւ կսահմանի 120-օրյա ժամանակամիջոց, որի ընթացքում Կոնգրեսը կկարողանա քվե արկել» նման քայլի «դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



