Աֆղանստանին նվիրված միջազգային հանդիպումը փետրվարի 15-ին կանցկացվի Մոսկվայում
INTERNATIONAL NEWSԱֆղանստանին նվիրված միջազգային հանդիպումը փետրվարի 15-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության աղբյուրը:
Հանդիպմանը հրավիրված են Աֆղանստանի, Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի ներկայացուցիչները:
ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմից ներկա կլինեն ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը:
Ավելի վաղ նման հանդիպման անցկացման պլանների մասին փետրվարի կեսերին հայտնել Էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հուսով ենք, որ մեր բոլոր գործընկերները ներկայացված կլինեն բարձր մակարդակով: Նրանց մեծամասնությունն արդեն հաստատել Է իր մասնակցությունը նման լավ մակարդակով»,-նշել Է նախարարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



