Բելառուսը եւ Վրաստանը համագործակցության նոր ուղիներ են փնտրում
INTERNATIONAL NEWSԲելառուսի իշխանությունները շահագրգռված են մասնակցելու այն նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության փոխնախարար Ալեքսանդր Օգորոդնիկովը Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո: «Մենք գիտենք, որ ձեզ մոտ զարգանում են առողջարանները, եւ, համապատասխանաբար, մեր շինարարական ծառայություններն ենք առաջարկել՝ դրանք ձեր երկրո ւմ իրականացնելու համար»,-ասել Է Օգորոդնիկովը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գյուղատնտեսությունը, տրանսպորտը եւ զբոսաշրջությունը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունը 2016 թվականին կազմել Է ավելի քան 76,2 մլն դոլար, այդ թվում՝ Վրաստանից արտահանումը կազմել Է մոտավորապես 18,3 մլն դոլար, իսկ Բելառուսից ներմուծումը՝ մոտավորապես 58 մլն դոլար, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



