Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Գյուղնախարարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն փետրվարի 8-ին այցելել է Արագածավան համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, զրուցել կենտրոնի աշխատակիցների և անասնաբույժերի հետ: Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի ընթացիկ աշխատանքներին: Շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցությա ն հուշագիր: Հուշագրի համաձայն` նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի գործուն մեխանիզմներ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման, անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների իրազեկվածության աշխատանքների կազմակերպման հարցերում: «Հուշագրով պետական ծրագրով իրականացվող պատվաստումների գործառույթն այսուհետ իրականացվելու է CARD հիմնադրամի հետ համատեղ, և ես համոզված եմ, որ այս համագործակցությունը շատ հաջողված կլինի:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոններ, վերապարտաստվել են անասնաբույժներ, և մենք այսօր ունենք մի հարթակ, որը կարող ենք առավել արդյունավետ օգտագործել պետական պատվաստումների ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու համար, տարեցտարի լրացնենք բացերը, կատարելագործենք համակարգը` աստիճանաբար այդ գործառույթը պետությունից պատվիրակելով մասնավոր հատվածին: Հուշագրի ստորագրմամբ պետությունն ընդգծում է իր պատրաստակամությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, զարգացնել ցանկացած ուղղություն», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ CARD հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում 2018 թվականի գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները կիրականացվեն առավել թափանցիկ ու արդյունավետ նոր ծրագրով: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագիր: Իր հերթին Գագիկ Սարդարյանն ընդգծել է, որ CARD հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Իր խոսքում նա հավաստիացրել է, որ անասաբուժական սպասարկման բոլոր կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և համալրված բարձրակարգ մասնագետներով` անասնաբուծական և անասնաբուժական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe