Տեսանկարելու համար շնաձկանն ափ դուրս քաշած զբոսաշրջիկները տուգանք կվճարեն
SOCIETYԲրազիլիայում զբոսաշրջիկները, որոնք ջրից դուրս Էին քաշել փոքր շնաձկանը տեսագրություն անելու համար, պետք Է հինգ հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 6,2 հազար դոլար) տուգանք վճարեն: Փետրվարի 8-ին այս մասին գրել Է The Daily Mirror-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ ձկանն օվկիանոսից հանել են Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբի (Պեռնամբուկուի նահանգ) ափին՝ չնայած այն նշաններին, որոնք արգելում են սպանել, որսալ, անհանգստացնել կամ կերակրել կենդանիներին: Շնաձուկը ձեռքին 35-ամյա կնոջը պատկերող տեսագրությունը, որի անունը նշված չԷ, Համացանցում հայտնվել Է փետրվարի 7-ին:
Ինչպես գրել Է The Daily Mirror-ը, Facebook սոցցանցում հրապարակված տեսահոլովակը քննադատության ալիք Է բարձրացրել: Ցանցի օգտատերերը հույս են հայտնել, որ զբոսաշրջիկներն այլեւս չեն տանջի կենդանիներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



