12 սխալ, որ թույլ են տալիս բացառապես բոլոր սիրահարված աղջիկները
PHOTOԻնչ-որ մեկին սիրահարվելը հաճախ ունենում է տհաճ, անգամ ցավոտ հետևանքներ: Հատկապես, եթե այդ ինչ-որ մեկն անհասանելի է քեզ համար: Գուցե դու անգամ երբևէ չես խոսել նրա հետ: Կամ միգուցե արդեն տարիներ շարունակ գաղտնի երկրպագում ես նրան: Ինչևէ, սիրելիի ներկայությունը այսպես թե այնպես որոշակի լարվածություն է հաղորդում, և դու հաճախ անում ես անհեթեթ և խենթ քայլեր: Ահա դրանցից մի քանիսը:
ՍԽԱԼ N1. Չես խոսում նրա հետ անգամ, երբ ընձեռվում է այդպիսի հնարավորություն
Գոնե ասա՝ բարև:
ՍԽԱԼ N2. Չափից դուրս շատ ես խոսում
Դու դառնում ես կպչուն և նյարդայնացնող, այպես ասած՝ ‹‹չամուռ››:
ՍԽԱԼ N3. Երկիմաստ ազդակներ ես ուղարկում նրան
Տղաները պարզապես ունակ չեն երկիմաստ ազդակներն ընկալելու:
ՍԽԱԼ N4. Ֆլիրտ ես սկսում նրա ընկերների հետ՝ նրա մոտ խանդ առաջացնելու համար
Ոչ, պարզապես ՈՉ, նրա ընկերները ՏԱԲՈՒ են:
ՍԽԱԼ N5. Կարծում ես, որ նա երբեք քեզ չի սիրի
Ախր ի՞նչ գիտես:
ՍԽԱԼ N6. Կարծում ես, որ նրան արժանի չես
Իսկ ո՞վ է արժանի:
ՍԽԱԼ N7. Այլ մարդ ես ձևանում՝ նրան դուր գալու համար
Մի՛ փոխիր քեզ երբեք և ոչ մի տղայի համար:
ՍԽԱԼ N8. Սկզբում հորինում ես մի փոքրիկ սուտ քո մասին, իսկ այնուհետև այն զարգացնում ավելի մեծ ստերով
Աշխատիր առհասարակ չստել, անգամ մանր հարցերում: Սուտը փոքր չի լինում:
ՍԽԱԼ N9. Չես հարցնում նրա հեռախոսի համարը
Մի՛ ամաչիր, վերջիվերջո 21-րդ դարն է:
ՍԽԱԼ N10. Նրա հետ ‹‹վատ›› աղջիկ ես խաղում
Մի ձևացիր ‹‹վատ›› աղջիկ, եթե իհարկե ‹‹վատ›› աղջիկ չես, չնայած այդ դեպքում ձևացնելու կարիք էլ չկա:
ՍԽԱԼ N11. Նրան չես կանչում ընդհանուր երեկույթի
21-րդ դարն է, հիշում ես, չէ՞:
ՍԽԱԼ N12. Չես ասում նրան, որ հավանում ես իրեն
Դե մինչև չասես, չի իմանա, տղաները մի քիչ բարդ են հասկանում, մի քիչ շատ: