Yerevan, 18.September.2026,
00
:
00
BREAKING


«Չարիքը մոլախոտի պես արագ է վերարտադրվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը

– Պարոն Գասպարյան, Հայաստանում ստեղծված նախընտրական վիճակն ինչպե՞ս կբնութագրեք:

– Կուսակցությունը, կուսակցության անդամ լինելը շատ լուրջ բան է: Կուսակցականը պետք է ունենա որոշակի գաղափարական դիրքորոշում, կայուն սկզբունքներ և գործի նվիրում: Եթե կուսակցականը պաշտոնի, դիրքի հասնելու նպատակով իր կուսակցությունից շատ արագ թռչում է մեկ ուրիշ կուսակցություն, այսինքն` չի հարգում գաղափարը, սկզբունքը և նվիրումը, նա արդեն դառնում է ծիծաղելի ու արգահատելի: Այս ամենը հիշեցնում է առնետավազք: Հանրությունը լցված է այսպիսի ոչ վստահելի մարդկանցով, ովքեր չունեն սկզբունք: Վաղուց ժամանակն է, որ մեր իրականության բնագավառներն առաջ մղեն իրենց ժողովրդին նվիրված ու անձնազոհ գործիչներ, իսկական հերոսներ, այլ ոչ թե իրենց գրպանը լցնող, իրենց ապահովության մասին երազող անձնապաշտ–մորթապաշտներ: 
Գրանցված պատգամավորները պետք է ստուգվեն. առաջին հերթին` ի՞նչ ծառայություն ունեն ժողովրդի առաջ, իրենք կամ զավակները ծառայե՞լ են ազգային բանակում, մասնագիտական ի՞նչ ցուցանիշների են հասել և ի՞նչ որակով, օժտվա՞ծ են ղեկավարի կազմակերպական հատկություններով…

– Առկա կուսակցություններից կամ դաշինքներից գոնե մեկը երկրում մի բան փոխելու վստահություն ներշնչո՞ւմ է:

– Առանձին անհատներ՝ այո: Նրանք, ովքեր բարոյական են ապրել, ովքեր ծրագիր ու նպատակ ունեն: Առանձին անհատների նկատմամբ վերաբերմունքս այլ է, բայց ընդհանուրի մեջ շեղումները շատ են: Ամեն ինչից խոսում են՝ բացի երկրի համար առաջնային գերխնդիր համարվող տնտեսությունից, տնտեսության վերականգնումից. Հայաստանը պետք է տնտեսապես կայանա և ուժեղանա: 25 տարի շարունակ քանդեցին: Կարծում էին՝ հեղափոխությունը և անկախությունը քանդելով է: 850 ձեռնարկություն դադարեց գործելուց: Հողը խռովեց ու նահանջեց: Պետք է կամաց–կամաց վերականգնել, ներդրումներ անել: Բայց այսպես կրավորական կեցվածքով աշխարհում ոչ ոք ոչ միայն մարդ անհատին` մարդուն, այլև երկրին` երկրի տեղ չի դնի: Դրա համար մենք դուրս ենք մղվում բոլոր կառույցներից: Ռուսաստանը Թուրքիայի հետ եղբայրություն է անում, Նազարբաևը Ղազախստանից գիծը գծել է. բոլոր միջինասիական պետությունները, բացի Տաջիկստանից, թյուրքալեզու ժողովուրդներ են: 
Քիչ վեր ու արևելք բաշկիրները, թաթարներն ու ույղուրներն են, մեր հարևանությամբ Ադրբեջանն է ու Թուրքիան, Կովկասում` մահմեդական ազգերը… Մենք ի՞նչ ենք անելու մեզ համար բոլոր առումներով աննպաստ այս դաշինքի դեմ, ո՞րն է մեր գոնե պաշտպանական, չեմ ասում առաջանցիկ քայլը: 
Ես կուզեմ, որ մեր ապագա պատգամավորներն առաջին հերթին խոսեն երկրի վիճակի մասին, ախտորոշեն հիվանդությունը, ուղղություններ ցույց տան, ճշգրտումներ անեն: Հիմա պայքարում են Աժ–ում տեղ ունենալու համար: Այդ ինչպես եղավ, որ մինչև ընտրությունները գործիչներ կային, ովքեր նախագահի աշխատակազմում էին, պետական–պաշտոնական կարևոր դիրքերում, սնվում էին ընդհանուր կաթսայից, հետո հանկարծ որոշեցին դառնալ ընդդիմադիր և կուսակցություններ են ստեղծում կամ փոխում: Այս կարգի մարդիկ շատ վտանգավոր են: Չարիքը մոլախոտի պես արագ է վերարտադրվում: Դրա համար էլ հանրության մեջ վստահություն չկա պաշտոնյայի հանդեպ, խարդախությունը շատ է, ամեն ինչ տանում է դեպի ընտրակաշառք:

– Մի՞թե ժողովուրդն այդքան գիտակից չէ, որ առաջին հերթին իր երկրի շահերը հաշվի առնելով՝ քվե տա նրան, ով դրան իսկապես արժանի է:

– Կյանքից կտրված բան եք ասում: ժողովուրդը բազմաշերտ է: Մտավորական, գիտակից մի շերտ չի դիմի կեղծիքի, իր երկրի մասին մտածող շերտը՝ նույնպես: Բայց այնքան մարդիկ կան՝ սոված, հացի կարոտ, որոնց համար հետոն միևնույնն է, որովհետև չի տարբերվելու ներկայից: Այդպես է, որովհետև բան չի փոխվում ժողովրդի կյանքում: Հիմա ես ուզում եմ այդ մարդկանց հորդորել` մի՛ դիմեք կեղծիքի, բայց եթե անգամ ընտրակաշառք վերցնեք՝ խղճի մտոք քվեարկեք, մի՛ վախեցեք: 
Իսկ զեղծարարությունը կանխելու նպատակով պետք է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կփորձեն ընտրակաշառք բաժանել:

– Այս ընտրություններից հետո ժողովրդի կյանքում փոփոխություններ կլինե՞ն:

Գիտե՞ք, երբ մենք անկախության դրոշակը բարձրացրինք, շատ ոգևորված էինք: Բայց անկախությանը հաջորդեցին սև ու մութ տարիները, հետո կյանքը մի քիչ հունի մեջ ընկավ, բայց առաջ չգնաց, աստիճանաբար վիճակը վատացավ՝ տնտեսական առաջընթաց չունենք, ժողովուրդը հայրենիքում չի համախմբվում, կորցրել է վստահությունը: Փողոցում խոսում են. մեկը ասում է մյուսին` տղաս գնաց, մյուսը արձագանքում է՝ գնաց փրկվեց: Ավելի մեծ անեծք չկա, քան կամավոր կամ բռնի հայրենազրկումը: Մարդը երջանիկ ու ապահով պետք է զգա հայրենիքում, ոչ թե աչքը տնկի դուրս, փախչի, մյուսն էլ ասի՝ փրկվեց: 
Լավ բանի սպասումը կապված է տնտեսական առաջընթացի հետ, երկիրը պիտի աշխատի, հարստանա, որ ժողովուրդն էլ լավ ապրի: Անկյալ, հիվանդ, անառողջ, դանդաղաշարժ վիճակ է: Քայլ պետք է անել առաջ, որպեսզի ժպիտ գա մարդկանց դեմքին: Այդ ինչո՞ւ 25 տարվա ընթացքում 5,5 միլիոնանոց Ադրբեջանը դարձավ 10 միլիոն, իսկ 3,5 միլիոնանոց Հայաստանը նշվածից քիչ շատ տխուր թվեր է հրապարակում: 
Ժողովուրդը ում ընտրի, պետք է նրա խոստումները արձանագրի և տարին մեկ հաշվետվություն պահանջի՝ այդ խոստումներից ո՞րը իրականացրեց, հակառակ դեպքում՝ ԱԺ–ից պատգամավորին պետք է ետ կանչել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy