Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը

LIFE

Խոյ: Կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասնելու ցանկություն կզգաք: Սակայն այս հարցում վճռական քայլերը բավարար չեն, անհրաժեշտ են փորձ, գիտելիքներ և գործողությունների հստակ ծրագիր: Անհրաժեշտության դեպքում դիմեք համախոհների օգնությանը, իսկ ընկերներն այսօր կաջակցեն ձեզ ցանկացած հարցում:

Ձեր զսպվածությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից, թեկուզև թվացյալ, լավ հարաբերություններ պահպանել հարազատների հետ:

Ցուլ: Այն բոլոր գործնական հարցերը, որոնք այսօր ստիպված կլինեք լուծել, այնքան  հեշտ չեն, որքան  թվում է: Հետևաբար, նախքան դրանց լուծմանն անցնելը, ծանրութեթև արեք ստեղծված իրավիճակը, հարկ եղած դեպքում խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, սրելիի հետ տարաձայնություններ չեք ունենա: Նոր ծանոթների հետ զգուշավոր եղեք, քանզի նրանք ի շահ իրենց կարող են օգտագործել ձեր դյուրահավատությունն ու նվիրվածությունը: Կենսական ներուժը բարձր է, առողջական խնդիրներ չեն լինի:

Երկվորյակ: Աշխատունակությունը ցածր է, մասնագիտական հաջողություններ ունենալը՝ քիչ հավանական: Այսօր կդժվարանաք կենտրոնանալ և սկսած գործն ավարտին հասցնել: Կարևոր գործնական բանակցություններն աշխատեք  հետաձգել: Խուսափեք հանդիպումներից, որոնք կարող են ազդել ձեր կարիերայի հետագա զարգացման վրա: Ֆինանսական կորուստների վտանգ կա:

Անձնական կյանքում հնարավոր են փոթորկումներ: Այսօր առավել շատ խնդիրներ կծագեն  մանրուքների շուրջ: Սակայն  համոզված եղեք, որ շուտով անդորրը կվերականգնվի: Երկվորյակների մոտ նոր գաղափարներ կծնվեն,  ժամանակի ընթացքում դրանք կյանքի կկոչվեն, ընտանիքի անդամների օգնությամբ:

Խեցգետին: Նոր ծրագրերի իրականացման համար օրը բարեհաջող չէ: Ավելի լավ է զբաղվեք ձեզ համար արդեն սովորական դարձած  գործերով: Համախոհները սիրով կօգնեն ձեզ,  ձեռք կբերեք նոր կողմնակիցներ, որոնց հետ հրաշալի լեզու կգտնեք: Խուսափեք խոշոր գնումներից, ամեն տեսակ ներդրումներից:

Այսօր սպասվում են նոր հանդիպումներ և հետաքրքիր ծանոթություններ: Օրվա երկրորդ կեսը հաջող է ժամադրությունների համար: Սիրահարված Խեցգետիններին կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել սիրելիներին: Հեռու ազգականներից ուրախալի լուրեր կստանաք:

Առյուծ: Բարեհաջող օր է: Մասնագիտական հաջողությունները այնքան էլ նշանակալից չեն լինի և չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը ամուր հիմք կդնեք հետագա նվաճումների համար: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք բավականին գրավիչ ու խոստումնալից կթվան:

Սիրահարված Առյուծներին օրը ուրախություն կպարգևի, իսկ նրանք, ովքեր միայնակ են դժգոհելու առիթ չեն ունենա, վերջիններիս կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:  Օգտակար են ուղևորությունները, այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի:

Կույս: Լավ կլինի մի կողմ դնել կարևոր գործերը, հետաձգել բանակցությունները,  գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Բարեհաջող օր է հանգիստ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելու, նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու և, առհասարակ, այդ ամենն ամփոփելու համար:

Անձնական հարցերում առավել նախաձեռնող եղեք, կարող եք իմպրովիզացիաների դիմել: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Հնարավոր է հաշտվեք  այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք:

Կշեռք: Կենսական ներուժը ցածր է: Ճիշտ կվարվեք՝ թուլացնելով ծանրաբեռնվածությունը: Հանձնարարեք բարդ գործերը  մեկ ուրիշին:  Հնարավորության դեպքում հետաձգեք ամեն բան և օրը նվիրեք հանգստին: Համախոհների հետ կարող եք քննարկել Ֆինանսական և մասնագիտական հարցեր, սակայն վերջնական որոշումներ կայացնելու համար դեռ շատ վաղ է:

Հնարավոր է ծանոթների,  հեռու ազգականների անսպասելի այցելություն, ինչը կուրախացնի ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է  հաճելի զրույց սիրելիի հետ:

Կարիճ: Գործին առնչվող հարցերում շտապել չարժե: Վստահելի մարդիկ  այսօր, հնարավոր է, հիասթափեցնեն ձեզ: Ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ կունենաք: Դժվար  կլինի  հատկապես այն Կարիճների համար, ովքեր առավել փառասեր են: Ասեկոսների պատճառով նրանց հեղինակությունը կարող է տուժել:

Անձնական կյանքում անախորժություններ չեն լինի:  Օրվա երկրորդ կեսն անցկացրեք ընկերների շրջանում, վերջիններս  ուրախալի լուրեր կհայտնեն:

Աղեղնավոր: Այսօր, հնարավորինս,  խնայեք ուժերը: Զբաղվեք միայն անհետաձգելի գործերով և մի կողմ դրեք այն ամենը, ինչը կարող է սպասել: Շատ եք շեղվում աշխատանքից,  հաշվարկներում թույլ տված սխալները ֆինանսական խնդիրների առջև կկանգնեցնեն:

Այսօր կվայելեք բոլորի համակրանքը: Հնարավոր է նաև թեթև ֆլիրտ: Լուրջ հարաբերություները քիչ հավանական են, թեև հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով ավելի ուշ ձեր կյանք կվերադառնա՝ այնտեղ իր  լուրջ  դերակատարությունն ունենալու համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Կպարզվի, որ մտահաղացումների իրագործումը շատ ավելի դյուրին է, քան մինչ օրս կարծել եք: Այս հարցում կօգնեն  հաջող պատահականությունները: Լավ կանցնեն հանրային ելույթները : Մասնակցեք սեմինարների, կոնֆերանսների և այլ նմանատիպ միջոցառումների: Եթե աշխատանք եք փնտրում, ապա օրվա երկրորդ կեսին  ձեր մասին հիշեցրեք նրանց, ում հետ նախկինում համագործակցել եք: Վերջիններս կարող են հետաքրքիր առաջարկներ ունենալ:

Էմոցիոնալ դաշտը կայուն է: Այսօր հոգեկան հավասարակշռություն կպահպանեք, նաև կօգնեք շրջապատի մարդկանց՝ հաղթահարել  լարվածությունը, զայրույթն ու վրդովմունքը: Հնարավոր է  սիրո անսպասելի խոստովանություն լսեք:

Ջրհոս: Այսօր ստիպված կլինեք ավարտին հասցնել մի շարք ձանձրալի, հոգնեցուցիչ գործեր: Ցավոք չեք կարող ապավինել գործընկերների օգնությանը, վերջիններս զբաղված կլինեն իրենց սեփական գործերով: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Շատ կարևվոր է իրադարձություններին հանգիստ վերաբերվել և տուրք չտալ հույզերին:

Սիրելիի հետ խնդիրներ չեք ունենա, եթե ավելի ներողամիտ լինեք նրա թուլությունների  հանդեպ և պատեհ-անպատեհ չհանդիմանեք:  Կարելի է որոշ գնումներ կատարել, ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք հարմար են սպորտով զբաղվելու համար:

Ձկներ: Աշխատանքում անգամ ամենահամեստ ձեռքբերումը կշարժի թշնամիների նախանձը: Նրանք հերթական անգամ կփորձեն վնասել ձեզ: Սադրանքների մի ենթարկվեք, զսպեք հույզերը և հապճեպ որոշումներ մի կայացրեք: Կրիտիկական պահերին կարող եք դիմել ազդեցիկ մարդկանց օգնությանը: Անկասկած աջակցություն կստանաք:

Զգացմունքային դաշտը անկայուն է : Շատերը կանհանգստանան  մանրուքների համար ու անտեղի կնյարդայնանան: Նման պահվածքը մտերիմներին անհասկանալի կթվա:  Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan