Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել նաեւ ականանետերից ու նռնականետերից. 200 կրակոց ԼՂՀ ՊԲ (ֆոտո)
SOCIETYՓետրվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 15 արկ, որից 9-ը ականանետերից, 6-ը՝ նռնականետերից:
.jpg)
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



