Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանները կրկին ուժով հեռացրել են բողոքող սեւազգեստ մայրերին նախագահական նստավայրի մայթից

SOCIETY

«Ոստիկանների գլխավորը հրամայեց շղթա կապել, կլոր օղակով շղթա կապեցին ու հրելով, քաշքշելով մեզ տարան մյուս մայթ, չնայած շատ ուժ չէին գործադրում, բայց ձեռքերի շղթայից պարզ էր, որ իրենք իրենց գործողությունները ներքեւից անում են...»

Բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերին  այսօր` հունիսի 11-ին ոստիկանները կրկին թույլ չեն տվել բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի դիմաց։ Մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 20 ոստիկան բռնի ուժով իրենց տեղափոխել են դիմացի մայթ:

«Առավոտյան 10։38–ին գնացի, կանգնեցի Բաղրամյան 26–ի մոտ։ Երկու ոստիկան էր կանգնած, հենց ինձ տեսան, երկուսը դարձան ուղիղ 20 հոգի։ Դեռ մյուս մայրերը չկային, երբ ոստիկանները եկան, լցվեցին։ Մինչեւ 11–ը բոլոր մայրերը եկան, ուզեցինք գնալ նախագահական մոտ, ոստիկաններն արդեն հսկա պատ էին կազմել ու չէի թողում մոտենալ։ Ոստիկանների գլխավորը հրամայեց շղթա կապել, կլոր օղակով շղթա կապեցին ու հրելով, քաշքշելով մեզ տարան մյուս մայթ։ Չնայած շատ ուժ չէին գործադրում, բայց ձեռքերի շղթայից պարզ էր, որ իրենք իրենց գործողությունները ներքեւից անում են»,– պատմեց Իրինա Ղազարյանը։

Մահացած Արթուր Ղազարյանի մայրը նշեց, որ իրենց հեռախոսազանգով Բաղրամյան 26 էր եկել ՄԻՊ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը, որը բանակցել է ոստիկանների հետ, սակայն ոչ մայրերի ներկայությամբ, ինչը, նրա խոսքով, զայրացրել է իրենց։

«Զանգեցինք Մարդու իրավունքների պաշտպանին, էլի եկավ, մեզ հարցնում է, հիմա դուք գնու՞մ եք, թե՞ բողոքի ակցիա եք անելու, ասացի` հենց բողոքի ակցիա եմ անելու, որովհետեւ իմ երեխուն սպանել են, էդ 5 երեխուն սպանել են, ծնողն իրավունք չունի՞ գնա, բողոք անի, բոլորի համար մուտքը բաց է, մեզ համար` չէ»,– ասաց նա։

Իրինա Ղազարյանի խոսքով` իրենք գնացել են նաեւ ՄԻՊ գրասենյակ, որտեղ իրենց տեղեկացրել են, որ գոյություն չունի նման օրենք, որը կարգելի նրանց «կանգնել» Բաղրամյան 26–ի առջեւ։

«Բա եթե նման օրենք չկա ինչու ոստիկանները թույլ չեն տալիս կանգնել նախագահականի դիմաց։ Ոստիկանները հո իրենք իրենցով էդ բրթելն ու էդ շղթան կապելը չարեցին, ուրեմն իրենք վերեւից ինչ–որ հրաման են ստանում»,– նշեց տիկին Իրինան։ 

Իրինա Ղազարյանը տեղեկացրեց, որ մայիսի 13-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու միջադեպով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում 5 մայրերի նկատմամբ նշանակված դատաբժշկական փարձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն, բացի դա իրենց հարցաքննության չեն կանչել։ ՄԻՊ գրասենյակում մայրերին խոստացել են հարցում անել եւ պարզել, թե ինչու են ձգձգվում փորձաքննության արդյունքները եւ հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝  իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։

Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանությունում բողոք են ներկացրել դեպքի վերաբերյալ։ Նշանակվել է ծառայողական քննություն։

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR