Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Շիրինյան. «Պայքարը լինելու է երկուսի միջև. ՀՀԿ–ն է և «Ծառուկյան» դաշինքը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի միջև, ապագա խորհրդարանը ձևավորվելու է առանց արմատական ընդդիմության, քանի որ այժմ շահերի և ազդեցությունների բախում է ընթանում, ոչ թե քաղաքական պայքար: 
Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը քաղաքագետի հետ:

– Պարոն Շիրինյան, Ձեր կարծիքով, այս ընտրություններում ի վերջո քանի՞ բևեռ կունենա ընդդիմությունը, իշխանության հետ մրցակցության հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Այս ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում են մի բանով. թվում է թե՝ ընդդիմություն չկա: Նախ՝ ընդդիմությունը ճաղերի հետևում է և դատարաններում է:

– «Սասնա ծռերի՞ն» նկատի ունեք:

– Այո, այո, նրանք էին ընդդիմությունը, դրա համար էլ այդ հարցն այդ մասով առայժմ լուծված է: Առաջիկա խորհրդարանում կլինի ոչ թե ընդդիմություն–իշխանություն տարբերակը, այլ կլինեն ուժի մի քանի բևեռներ, որոնք իրարից շատ չեն տարբերվի: Քաղաքագիտության դասական օրինակով եթե չափենք, այսօր Հայաստանում ոչ թե կուսակցությունների պայքար է, այլ շահերի, խմբերի, ազդեցության պայքար: Դրա համար էլ տեսնում եք՝ ինչքան դժգույն է, մարդիկ մի ճամբարից փախչում են մյուսը, անդրկուլիսային կատաղի կռիվ է գնում: Ընդդիմությունը, ինչպես որ հասկացվել է, չի լինելու: Եթե լինի, կլինի տարբերվող մեկ բևեռ:

– Խոսքը ո՞ր բևեռի մասին է:

– Ես ենթադրում եմ, որ էդպիսին կլինի «ԵԼՔ»–ը, եթե իհարկե կարողանան մտնել խորհրդարան: Մնացածը կամ իշխանության հետ են եղել, կամ իշխանություն են: Ավելին՝ մի մասը իշխանության սյուներն են՝ այն ռեժիմը, որ առաջացել է, իրենք օգնող չեն եղել, կերտիչներն են եղել: Դրա համար դժվար թե ընդդիմություն լինի: 
Իհարկե, ընդդիմության տեսք են իրենք տալիս, սա ուղղակի շահերի բախում է՝ մեկն ուզում է էսքան տեղ, կամ փայաբաժինների տարբերություն կլինի: Քաղաքագիտության մեջ ժողովրդավարության մի մոդել կա՝ ընկերակցային, որտեղ իշխանություն–ընդդիմություն տարբերակը չկա: Իմ ասածի ապացույցն այն է, որ գրեթե քաղաքական պայքար չկա, դուք ի՞նչ պայքար եք տեսել, բացի ներքին խոսակցություններից, լուրերից: Այլապես այս ճգնաժամային իրավիճակում մի քանի հստակ հարց կար. երկիրն արդյունաբերություն ունենալո՞ւ է, թե՝ չէ: Ինչ–որ անիմաստ տուրիզմի մասին են խոսում: Հայաստանն էդ ի՞նչ պոտենցիալ ունի տուրիզմի համար կամ էլ տուրիզմով քանի տանկ կարող եք առնել 5 տարին մեկ: Գիտության վերականգման մասին որևէ հայեցակարգային մոտեցում չկա, իսկ եթե Հայաստանի ապագան դրա հետ չկապվի, էլ ի՞նչ ապագա կա: Մշակույթի մասին խոսակցություն չկա և այլն: 
Ընտրություններում շահերի, խմբերի կատաղի բախում է լինելու՝ թե ով որքան տեղ կունենա իշխանությունից և երկրի ազգային եկամտից փայաբաժին ստանալու: Պայքարը լինելու է 2–ի միջև. ՀՀԿ–ն է և «Ծառուկյան» դաշինքը: Քաղաքական օլիգարխիան մրցելու է տնտեսական օլիգարխիայի հետ: Մեկը՝ ԲՀԿ–ն, շատ քիչ, բայց տարբերվում է, որովհետև ԲՀԿ–ի առաջնորդը հայտնի է նաև տեղական արդյունաբերության ուղղությամբ քայլ անելով: Եթե Ծառուկյանն իր խմբով վերակողմնորոշվեր արդյունաբերության, գիտության վերականգմանը, Հայաստանը գոնե ինչ–որ բան կշահեր, ինչը ինքը մի քանի անգամ, կարծես թե, փորձել է: Ձայները 2–ի մեջ է բաշխվելու, մնացածը դեռ կանցնեն, կտեսնենք: Ենթադրում եմ, որ «ԵԼՔ»–ը կարող է ինչ–որ չափով ընդդիմություն լինել, բայց ինչքան տեղ կունենա, դժվար է ասել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan