Միջազգային Կարմիր խաչը դադարեցրել Է աշխատանքն Աֆղանստանում
SOCIETYԿարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը դադարեցրել Է աշխատանքն Աֆղանստանում իր աշխատակիցների վրա կատարված հարձակումից հետո, որը կազմակերպությունում որակել են «ստոր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փետրվարի 8-ին Կարմիր մահիկի վեց աշխատակիցներ են զոհվել երկրի հյուսիսում զինված մարդկանց հարձակման հետեւանքով: Եվս երկու աշխատակիցներ անհետ կորել են:
Կարմիր խաչում հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց հումանիտար առաքելությունը, որպեսզի պարզեն, թե ինչ Է տեղի ունենում:
Կազմակերպությունում նաեւ հայտարարել են Աֆղանստանում իրենց աշխատակիցների բռնի մահվան դեպքերի «անընդունելի» ավելացման մասին:
Առաջին անհրաժեշտության իրեր փոխադրող Կարմիր խաչի հումանիտար ավտոշարասյունը, որի կազմում եղել են երեք վարորդ ու հինգ աշխատակիցներ, փետրվարի 8-ին հանկարծակի հարձակման Է ենթարկվել Ջաուզջանի նահանգում:
Ոստիկանությունում կարծում են, որ հարձակումը կազմակերպվել Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



