Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Լապշինի արտահանձնումը Բաքու մարտահրավեր է հենց միջազգային հանրության համար

SOCIETY

Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Բաքու մարտահրավեր է հենց միջազգային հանրության համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Լապշինի արտահանձնման գործով միջազգային վաղուց ճանաչված և կիրառվող նորմերի հանդեպ տեղի է ունեցել կոպիտ ոտնահարում, արհամարհանք: Դա մարտահրավեր է՝ ուղղված ոչ այնքան հայերին, որքան հենց միջազգային հանրությանը, քաղաքակիրթ երկրների հասարակություններին: Արտահանձնման գործի հետ կապված տվյալ դեպքում ունենք տղայական պայմանավորվածություն, միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում: Ի դեպ, Ադրբեջանն այս հարցով դիմել է մի քանի պետությունների և ստացել է մերժում: Մենք պետք է հասկանանք, որ Բելառուսը ևս մեկ անգամ հաստատեց իր քաղաքակրթական դաշտից դուրս լինելը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ Հայաստանի պետական քաղաքական մարմինները պետք է օգտագործեն բոլոր հարթակները` Ադրբեջանի նկատմամբ հասնելու հստակ ձևակերպումների, բանաձևերի, ինչու ոչ՝ պատժամիջոցների:

«Չի կարելի մարսել Ռամիլ Սաֆարովի (Բուդապեշտում հայ սպային կացնահարած ադրբեջանցի-խմբ.), Քյարամ Սլոյանի (Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, ում ադրբեջանցիները գլխատել են մահից հետո քառօրյա պատերազմի ընթացքում-խմբ.) և այլ դեպքերը: Պետք է հստակ տեղ հասցնել այն միտքը, որ Ադրբեջանն իրեն պահում է որպես արգելված ահաբեկչական խմբավորում: Հավատացեք, դատարաններն անպայման հաշվի են առնում այն մթնոլորտը, որը ստեղծվել է մեդիա դաշտում բլոգերների, լրատվամիջոցների կողմից: Պետք է լինի միջազգային հանրության ճնշումը: Այստեղ շատ անելիք ունեն մեր բոլոր կառույցները»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը, անդրադառնալով Բելառուսի պահվածքին, նշեց, որ այդ երկրին դաշնակից համարել պետք չէ: «Բելառուսը ոչ թե դաշնակից, այլ տաշտակից երկիր է: Բելառուսն իրեն պահում է ինչպես տաշտակից: Օգտվելով այս կամ այն տաշտակներից, երբևիցե իր վրա չի վերցնում որևէ պարտականություն: Նորաձև է դարձել Ռուսաստանին դեմ գնալը, միաժամանակ շանտաժի ենթարկելը, չէ որ Բելառուսն ինչ-ինչ դիվիդենտներ է փորձում ստանալ: Ի դեպ, չծախու քաղաքական գործիչներ չեն լինում, պարզապես նրանց գինն է տարբեր. եթե Հունգարիայի դե պքում (պետություն, որ Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին-խմբ.) այդ գինը 3 մլրդ դոլար է, ապա հիմա խոսվում է մոտ 5 մլրդ դոլարի մասին: Նողկալի վիճակ է»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետա կան սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe