Ձվի կճեպի օգտագործման մի շարք արդարացված պատճառ
PHOTOՇատերը ձվի կճեպն օգտագործելուց հետո այն դեն են նետում, չգիտակցելով, որ նրա 90 տոկոսը կալցիում է: Բացի կալցիումից, այն նաև պարունակում է շատ այլ կարևոր տարրեր` երկաթ, պղինձ, մանգան, ցինկ, ֆտոր, քրոմը: Ահա թե ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սննդակարգում ներառել ձվի կեղևը:
Ինչպես նշեցինք ձվի կեղևը կալցիումի աղբյուր է, ինչն անչափ անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Այն ամրացնում է մազերն ու եղունգները։
Ձվի կեղևն օգնում է արագ ազատվել ռադիոակտիվ նյութերից, որոնք կուտակվում են մեր օրգանիզմում:
Պարզվում է՝ ձվի կեղեւը ոչ միայն առողջության համար է օգտակար, այլեւ կենցաղում։ Լավ մանրացրեք այն, լցրեք կտորի մեջ, պինդ կապեք ու դրեք լվացքի մեքենայի մեջ, երբ սպիտակեղեն եք լվանում։
Եթե ցանկանում եք սուրճի համը ավելի հաճելի դարձնել, եփելիս սուրճի հետ մի փոքր աղացած կեղեւ լցրեք։
Մանրացրեք ձվի կեղեւն ու լցրեք ջրի մեջ։ Մի քանի օրից այդ ջրով ջրեք սենյակային բույսերն ու ծաղիկները, դրանք կսկսեն ավելի լավ աճել։
Ձվի կեղեւը նաև օգնում է բուժել այրվածքները, գաստրիտը, փորլուծությունը, հանում երիկամների քարերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: