Էյֆելյան աշտարակի շուրջն ապակե պատ կկանգնեցնեն ահաբեկիչներից պաշտպանվելու համար. Le Parisien
SOCIETY Ֆրանսիայի մայրաքաղաքում Էյֆելյան աշտարակը, անվտանգության նկատառումներից ելնելով, կշրջափակեն անգնդակաթափանց ապակե պատով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien թերթը:
Հրատարակության տվյալներով՝ 2,5 մետր բարձրությամբ պատը կկառուցվի արդեն այս աշնանը: Շինարարության արժեքը, որը կոչված Է պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից, գնահատվում Է 20 մլն եվրո:
Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերության (SETE) ղեկավար Բեռնար Գոդիերը ճշտել Է, որ խոսքը «անգնդակաթափանց պատնեշի մասին Է, որը կընդգրկի Էյֆելյան աշտարակի շրջակա այգիների մեծ մասը»:
Փարիզի 7-րդ օկրուգի քաղաքապետ Ռաշիդ Դատիի վարչակազմը չի պատասխանել այս տեղեկատվությունը մեկնաբանելու թերթի հարցմանը:
Դեկտեմբերի կեսին Ֆրանսիայի խորհրդարանը մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը երկարացրել Է երկրում 2015 թվականի նոյեմբերի 13-ի կատարված ահաբեկչությունից անմիջապես հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



