Yerevan, 19.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հիմա ավելի շատ կոնկրետ բիզնեսով եմ զբաղվում». Արթուր Բարսեղյան

LIFE

Exclusive

Past.am-ը շարունակում է գտնել և Ձեր ուշադրությանը ներկայացնել սիրելի հեռուստասերիալների դերասաններին, ովքեր վերջերս այնքան հաճախ չեն երևում հեռուստաէկրաններին: 

Այս անգամ մեր զրուցակիցը «Բանակում» հեռուստասերիալում Ռազմիկ Հակոբյանին մարմնավորած Արթուր Բարսեղյանն է:

- Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք նկարահանվել «Բանակում»-ում, ումի՞ց ստացաք առաջարկը:

Image may contain: 9 people, people smiling

-  «Բանակում» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկն ստացել եմ ռեժիսոր Արամ Շահբազյանից: Նոր էի ինստիտուտն ավարտել, դեռ ինչ-որ տարերքների մեջ էի, երկար մազերով: Այդպես մի օր քայլում է Մաշտոցի պողոտայով, ճանապարհին Արամն ինձ տեսավ և, ճանաչելով թատրոնից, ասաց, որ ուզում է՝ անպայման իրենց հեռուստաֆիլմում խաղամ: Ես չմերժեցի, գնացի քասթինգի, որտեղ բավականին շատ մարդիկ կային հավաքված: Քասթինգն անցա, ուրիշ դերի համար գնացել էի, լրիվ ուրիշ դեր տվեցին ու սկսեցինք նկարահանումները:

- Հետաքրքիր է՝ նախ դերն է եղել, հետո Ձեզ ընտրել են դրա համա՞ր, թե՞ հակառակը:

- Ինչպես բոլոր սերիալներում, ֆիլմի սկզբում դեռ ոչ մեկը ոչ մի կոնկրետ դեր, անհատականություն չուներ: Ես էլ բացառություն չէի: Եթե հիշում եք, ֆիլմում Գազազյանի կերպարը կար, ով մի քիչ ագրեսիվ սերժանտ էր, ի սկզբանե ես պետք է խաղայի այդ դերում:

Image may contain: 2 people

 

Բայց այնպես ստացվեց, որ Արմուշը ստացավ այդ դերը, և ես մնացի պարզապես ինչ-որ մեկը, ով ծառայում էր այդ վաշտում: Մոտ մեկ ամիս ես ուղղակի կերպար էի, որը «Բանակում» հեռուստասերիալում խաղում էր: Հետո կամաց-կամաց զարգացրին սցենարը, ու պարզվեց, որ ես մեր ֆիլմի բացասական կերպարը պետք է լինեմ:

- Հե՞շտ համաձայնեցիք խաղալ այդ դերում:

- Անկեղծ՝ այո: Նույնիսկ ուրախ էի, քանի որ ավելի լավ է անհատականություն լինեի՝ կապ չունի՝ դրական, թե բացասական, քան ուղղակի զինվոր: Իսկ այդպիսի կերպարներ շատ ունեինք:

Image may contain: 1 person, hat, outdoor and closeup

 

- Սերիալում ո՞րն էր Ձեր ամենասիրելի կերպարը:

- Համակրելի կերպար ինձ համար Մուսայելյանն էր: Ֆիլմում նա շատ դրական կերպար էր՝ ամեն ինչով, թե՛ այն ժամանակ, երբ ուղղակի սերժանտ էր, թե՛ սպա դառնալուց հետո:

Image may contain: 2 people, outdoor

Բավականին հետաքրքիր էր կերպարը և, կարծես, հենց իր համար լիներ նախատեսված: Գևորգ Չուլյանը շատ լավ էր կերտել իր կերպարը, և ինձ համար նրա ներկայությունը մեր հեռուստասերիալում շատ կարևոր էր:

Image may contain: 2 people, sunglasses, selfie and closeup

 

- Այժմ ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ Ձեզ չենք տեսնում:

- Հիմա ավելի շատ կոնկրետ բիզնեսով եմ զբաղվում, աշխատում եմ «Մեգաֆուդ» ընկերությունում՝ որպես մենեջեր:

Image may contain: 1 person, sitting

Մասնագիտական առումով՝ անցած տարեվերջին Արշալույս Հարությունյանի աշխատանքներից երկուսում եմ նկարահանվել, որոնք պետք է, որ շուտով ցուցադրվեն:

Միաժամանակ փոքրիկ սցենարներ եմ գրում, շուտով երևի ներկայացում կունենանք նույն «Բանակում» հեռուստասերիալի տղաներով, որը ցանկանում ենք ներկայացնել Երևանում, Արցախում և, եթե ստացվի, նաև մարզերում:

Ներկայացումը շուտով պատրաստ կլինի, և ցանկացողները հնարավորություն կունենան դիտելու այն:

Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report