Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական օրակարգ, թե պոպուլիզմ

ANALYSIS

Հայաստանյան քաղաքական երկնակամարում նախընտրական գործընթացները բուռն կերպով շարունակվում են, սակայն այդպես էլ գործընթացները չեն դառնում լիարժեք քաղաքական։ Ավելին, մոտեցող քարոզչության պաշտոնական մեկնարկի ֆոնին, այդպես էլ դեռևս հստակ չեն ոչ հիմնական դաշինքները և ոչ էլ առավել ևս վերջիններս առնվազն ծրագրային սկզբունքներն ու հայեցակարգերը։

Այսինքն կարճ ասած ներկայիս խաղացողները դեռևս չեն ձևակերպել իրենց քաղաքական օրակարգը։ Ըստ էության իրապես լուրջ և իրապես քաղաքական գործընթացներում, իսկ ընտրությունները որպես կանոն պետք է լինեն չափազանց քաղաքական, քաղաքական օրակարգը կամ ինչպես ընդունված է ասել Ճանապարհային քարտեզը առաջնային նշանակություն պետք է ունենա և ծրագրի և քարոզարշավի համար։ Սակայն ինչպես տեսնում ենք, նման օրակարգի ձևավորման անգամ նշույլները չկան, իսկ սա իր հերթին նշանակում է, որ առաջիկա քարոզարշավը հերթական անգամ ունենալու է պոպուլիզմի և ամբոխավարության չափազանց մեծ մասնաբաժին։

Այս պրակտիկան ցավոք սրտի ավանդույթ է դարձել հայաստանյան քաղաքական իրականության համար և այն առավել սուր գծեր է ընդունում ընտրական գործընթցներում։ Արդյունքում նախընտրական քարոզչություններն ընթանում են ոչ թե քաղաքական երկխոսության բանավեճի ու սկզբունքների շուրջ, այլ ընդունում են առավել անձնավորված, երբեմն էլ կոմպրոմատային բնույթ։ Նման իրավիճակի հետևանքով քաղաքական գործընթացը տեղափոխվում է անցյալի դրվագներ հիշեցնելու, մեղադրանքների և փոխադարձ ցեխ շպրտելու դաշտ։ Ի դեպ պետք է նշել, որ նման երևույթները նույնպես օրինաչափ են, քանի որ պոպուլիզմից գործնականում հնարավոր չէ ի սպառ հրաժարվել, սակայն հստակ քաղաքական օրակարգի առկայության պայմաններում պոպուլիզմի դրսևորումները ընդամենը օժանդակ երևույթներ են, որոնք որակական մեծ ազդեցություն չեն ունենում ընդհանուր քաղզաքական մթնոլորտի վրա։

Սա ըստ էության չափազանց տխուր հեռանկար է հայաստանյան քաղաքական դաշտի համար, քանի որ մի կողմից խոսվում է պառլամենտարիզմի մասին՝ նկատի ունենալով երկրի կառավարման մոդելի փոփոխությունը, մյուս կողմից քաղաքական իրականության մեջ չեն ձևավորվում կամ առնվազն չեն դրսևորվում այդ պառլամենտարիզմին հատուկ իրողություններ։ Այս իրավիճակի արդյունքը լինելու է այն, որ հերթական անգամ ընտրողը պետք է ընտրություն կատարի առանց քաղաքական սկզբունքների և նախասիրության։

Նման պայմաններում հուսալ, թե առաջիկա խորհրդարանը որակապես ավելի բարձր կլինի առանձնապես մեծ հիմքեր չկան։ Մյուս կողմից գուցե առկա իրավիճակը փոփոխություններ կրի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից հետո, երբ կամա թե ակամա առաջադրվող կուսակցություններն ու դաշինքները պետք է հանդես գան ծրագրերով ու հայեցակարգերով, ինչը հնարավորություն կստեղծի նախընտրական գործընթացները պահպահանել քաղաքական տրամաբանության մեջ՝ խուսափելով տարատեսակ սուբյեկտիվ հարթակներում սև քարոզչության դրսևորումներից։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee