Խորհուրդ նիհարել ցանկացող կանանց. Սնվեք «տղամարդավարի»
PHOTOMedical Daily-ը հայտնում է, որ նիհարել փորձող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է սնվեն ինչպես տղամարդիկ: Չնայած այն փաստին, որ կանայք տարբեր կազմվածքով օրգանիզմ ունեն, հայտնի է, որ արական հորմոնի՝ տեստոստերոնի օգնությամբ տղամարդիկ առավել արագ են քաշ կորցնում, բայց այնուամենայնիվ, Ամերիկացի դիետոլոգների համոզմամբ, տղամարդկանց նման սնվոլով՝ կանայք կարող են շոշափելի հաջողություններ գրանցել:
Դրա գաղնիքը հիմնականում պարունակում է ֆիզիկական վարժություններից առաջ սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելու մեջ: Ուստի, եկեք հասկանանք, թե ինչպես են, տղամարդիկ սնվում և միաժամանակ չեն գրանում:
1. Գարեջուր խմեք Պարզվում է՝ գարեջուրը կշտացնում է մարդուն եւ հավելյալ սնունդից հետ պահում: Ուստի կանանց խորհուրդ ե տրվում չհրաժարել գարեջրից:
2. Ջուր խմեք Տղամարդկանց նման (շատ) ջուր խմելով՝ կարելի է ոչ միայն քաղցից, այլ նաեւ՝ ջրազրկումից խուսափել: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն հատկապեսխոցելի են ջրազրկման հետեւանքների նկատմամբ: Մասնավորապես, էներգիայի պակասը լրացնելու համար նրանց սկսում են առավել շատ սնվել:
3. Որակյալ սնունդ ընդունեք Հայտնի է, որ տղամարդիկ նախընտրում են սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրատների հավասարակշիռ բաղադրությամբ սնունդ ընդունել: Այստեղ կարեւորը ոչ թե քանակն է, այլ՝ որակը:
4. Առավել հաճախ սնվեք Շատ հաճախ սնվող տղամարդիկ առավելություն ունեն՝ որոշակի ժամերին սնվող կանանց նկատմամբ: Նրանց օրգանիզմն առավել հաճախ նյութափոխանակություն է կատարում: Ժամեր շարունակ սնունդ չստացող օրգանիզմը սկսում է «սովի» պայմաններին հարմարվել, ինչի արդյունքում նյութափոխանակությունը դանդաղում է:
5. Ոչ մի դիետա Հիշեք՝ օրգանիզմի առաջ սահմանափակումներ դնելով՝ որոշ ժամանակ անց սկսում եք ավելի շատ ուտել: Պարզապես հրաժարվեք շատակերությունից, չափավոր սնունդ ընդունեք եւ առողջ ապրելակերպ վարեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: