Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


460 միլիոն դոլարի ներդրում և 5 հազարից ավելի աշխատատեղի ստեղծում. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը իր կայքում հրապարակել է 2017 թ. իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։

Ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն գործող ընկերությունները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանը և ստեղծելով նոր աշխատատեղեր։ 

Նախարարության տրամադրության տակ գտնվող տեղեկատվության համաձայն՝ 2017 թ. նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում 5927–ից ավելի աշխատատեղ կստեղծվի։ 
Ըստ նախարարության պաշտոնական կայքի՝ ներդրողների համար սահմանվել են պետական աջակցության մի շարք գործիքներ, մասնավորապես՝ ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար, գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն, ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ–ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ, ՓՄՁ պետական աջակցության գործիքներ, արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ, արտահանման ապահովագրության ծառայության և լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%–ով և ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ:

Նախարարության հայտարարության կից փաստաթղթից տեղեկանում ենք, որ այս տարի նախատեսվող ներդրումների «առյուծի բաժինը»՝ ուղիղ կեսը (230,3 միլիոն ԱՄՆ դոլար), ուղղվելու է հանքարդյունաբերությանը: Երկրորդ և երրորդ տեղերում են էներգետիկան և գյուղատնտեսությունն ու լոգիստիկան՝ համապատասխանաբար 63,5 և 60,1 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներով: Այս առումով ամենից քիչ գումար կհատկացվի սննդի արդյունաբերությանը՝ ընդամենը 4,5 միլիոն ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերի քանակին, ապա այս տեսանկյունից ամենից շատ ծրագրեր են նախատեսվում իրականացնել թեթև արդյունաբերության ոլորտում (10 ծրագիր), ինչը 2000–ից ավելի աշխատատեղ կապահովի հասարակությանը: Այս ոլորտին մի փոքր զիջում է ճշգրիտ ճարտարագիտությունը, որում նախատեսվում է 7 ներդրումային ծրագիր իրականացնել: 

Բացի այդ, փաստաթղթից նաև տեղեկանում ենք, որ ամենից շատ ներդրումներ են պատրաստվում անել Վայոց ձորում. այստեղ 200 ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր կիրականացվեն: Վայոց ձորից հետո Երևանն է առաջատարը՝ իր 143 միլիոն 270 հազար ԱՄՆ դոլար ներդրումային ծրագրերով: «Ամենաանտեսվածն» այս առումով Գեղարքունիքի մարզն է, որտեղ ընդամենը 2 միլիոն 690 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ կիրականացվեն: Իսկ այս ներդրումների արդյունքում ամենից շատ աշխատատեղեր կստեղծվեն Երևանում: Մայրաքաղաքում կավելանա 1800–ից ավել աշխատատեղ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards