Թբիլիսիում կանցկացվի հիդրոԷներգետիկային նվիրված միջազգային կոնգրես
SOCIETYՓետրվարի 15-16-ին Թբիլիսիում կանցկացվի «ՀիդրոԷներգետիկա. Կասպիական եւ Կենտրոնական Ասիա» միջազգային կոնգրեսը եւ ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Spitnik Վրաստան»-ին հայտնել են Vostock Capital ընկերությունում:
«Միջազգային կոնգրեսը պրոֆեսիոնալ հարթակ Է երկխոսության, փորձի փոխանակման, որոշումներ գտնելու եւ իշխանության ու բիզնեսի ներկայացուցիչների ջանքերի համախմբման համար՝ տարածաշրջանում հիդրոԷլեկտրակայանների շինարարության եւ արդիականացման մի ամբողջ շարք նախագծերի արդյունավետ իրագործման նպատակով»,-հայտնել են կոնգրեսի կազմակերպիչ ընկերությունում:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում ինչպես խոշոր, այնպես Էլ միջին ու փոքր ՀԷԿ-երի նոր շինարարության եւ նորոգման ավելի քան 40 նախագծեր: Նախագծերի նախաձեռնողները կկարողանան համագործակցության հնարավորություններ փնտրել միջազգային կազմակերպությունների հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



