«Բորուսիա»-ի դարպասապահը հիացած է Հենրիխ Մխիթարյանի խաղով
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Բյուրկին հիացած է Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղով: «Միկին (Մխիթարյան) և Իլլին (Գյունդոգան) շատ կարևոր ֆուտբոլիստներ են «Բորուսիա»-ի համար: Դժվար է պահեստայինների նստարանից մտնել նման խաղի, նրանք փոխեցին աբողջ խաղի ընթացքը, եթե մեզ մի քիչ բախտը ժպտար, ապա մենք կխփեինք նաև երկրորդ գնդակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բորուսիա»-ի դարպասապահի խոսքերը մեջ է բերում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն չկարողացավ հաղթել «Հոֆենհայմ»-ին: «Բորուսիա»-ն արտագնա խաղում նախ առաջին գնդակ բաց թողեց առաջին խաղակեսի 42-րդ րոպեին: Իսկ հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ կեսի 55-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ մտավ միայն երկրորդ կեսի մեկնարկին: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1: